Կիրակի վաղ առավոտյան Թեհրանում սկսվել է Իրանի զոհված գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեիի հոգեհանգստյան աղոթքը՝ հաղորդում է Tasnim-ը։ Ալի Խամենեիի և նրա ընտանիքի՝ նրա հետ միասին զոհված չորս անդամների համար աղոթքը անցկացվում է Թեհրանի Մեծ Մոսալլայում։ Սգո արարողությանը մասնակցում են միլիոնավոր մարդիկ։               
 

Մարդկանց բնական ցանկությունը վերածում են սեփական վարկանիշի թվացյալ ցուցիչի

Մարդկանց բնական ցանկությունը վերածում են սեփական վարկանիշի թվացյալ ցուցիչի
15.12.2025 | 18:08

Իշխանական քարոզչամեքենան Հանրապետության լեփ-լեցուն հրապարակը վերագրել է իրեն՝ իբր դա «ժողովրդական սիրո» ու «համընդհանուր աջակցման» ապացույցն է։

Բայց իրականությունն այնքան պարզ է, որքան անհարմար նրանց համար․ մարդիկ եկել էին տոնածառի լույսերով, Նոր տարվա զգացողությամբ իրենց երեխաներին ուրախացնելու, ոչ թե ապաշնորհ իշխանությանը տուրք տալու։

Հրապարակը լեփ-լեցուն էր ոչ թե քաղաքական հավատարմությունից, այլ մարդկային սովորությունից՝ տարին մեկ անգամ կանգ առնել, նայել լույսերին ու փորձել մի քիչ մոռանալ կուտակված ցավն ու հիասթափությունը։ Բայց քարոզչությունը հենց սա է անում․ ժողովրդի բնական, ոչ քաղաքական պահը բռնագանձում է ու վերածում սեփական վարկանիշի թվացյալ ցուցիչի։

Գևորգ Կարապետյան

Դիտվել է՝ 5253

Մեկնաբանություններ